կարճ լուրեր

Տօնակատարութիւն Հ.Մ.«Սիփան» Միութեան «Նորայր Էլսայեան» Մարզադահլիճում

photo_2018-01-02_17-02-19

www.sipanorg.org Սասունցիների սովորութեամբ՝ յունւար 1-ի առաւօտեան կարելի է համախմբւել Սիփան միութեան յարկի տակ, շնորհաւորանքներ ու բարեմաղթանքներ յղել ու ստանալ: 2018 թ. առաջին օրը հոծ բազմութիւն էր հաւաքւել միութեան «Նորայր Էլսայեան» մարզադահլիճում: Տօնական տրամադրութիւն էր տիրում միութիւնում և մեծ թւով ընտանիքներ, իրենց մանուկներին բերել  էին Ձմեռ պապիկից կապոցներ ստանալու, խաղահրապարակում խաղալու և ուրախ ժամանց անցկացնելու: Ճոխ… Read More »

Հ.Մ.«Սիփան» Միութեան «Գարուն» պարախմբի սաները դիմաւորեցին Ձմեռպապիկին

photo_2017-12-27_20-53-53

www.sipanorg.org Չորեքշաբթի դեկտեմբերի 27-ին միութեան «Գարուն» պարախմբի սաները ուրախ ժամանց անցկացրին Ամանորի առիթով միութեան «Նայիրի» սրահում: Ուրախ երգ ու պարի ներքոյ խնջոյքին միացաւ նաև Ձմեռպապիկը և պարախմբի սաներին բաժանեց կապոցներ: Խնջոյքը շարունակւեց բարձր տրամադրութեամբ ու հաճելի ժամանց պարգևեց երեխաներին:

photo_2017-12-20_09-32-57

photo_2017-12-24_19-46-24

photo_2017-12-20_08-23-59

january 1 (2) 2222222

Տօնական տրամադրութիւն Հ.Մ.«Սիփան» Միութիւնում

photo_2017-12-24_13-45-04

www.sipanorg.org Հայկական միութիւն՝ այնտեղ ուր ոչ միայն մարզւում ու որևէ դասարանի ես մասնակցում այլև գտնում ես շրջապատ, միասնաբար տօնելու առիթներ ու տօներ: Կիրակի դեկտեմբերի 24-ին միութեան Կանանց բաժանմունքի մարմնամարզութեան փորձերին մասնակցող կանայք համախմբւեցին ամանորի և Ս. Ծննդեան տօների առիթով: Տօնական պարերգերի տակ պարեցին ու մեծ խանդավառութեամբ ուրախ ժամանց անցկացրին:

Միութեան «Գարուն» պարախմբի ելոյթներից

photo_2017-12-24_17-12-23

www.sipanorg.org Ուրբաթ դեկտեմբերի 22-ին միութեան «Գարուն» պարախումբը հրաւէր էր ստացել  մասնակցելու Ս.Թարգմանչաց եկեղեցու եկեղեցասէր կանանց միութեան ձեռնարկին, որին ի յարգանք պարախմբի թիւ 4 և 5 խմբերը մասնակցեցին ձեռնարկին և հեզաճկուն ու գեղեցիկ պարերի կատարումներով խանդավառութիւն պատճառ դարձան:

Համատեղ աշխատանք՝ Հ.Մ.«Սիփան» Միութեան Ուսանողական բաժանմունքի և Հայ Համալսարանակնների Ընդհանուր Միութեան

photo_2017-12-18_23-33-14

www.sipanorg.org Համատեղ աշխատանք՝ Հ.Մ.«Սիփան» Միութեան Ուսանողական բաժանմունքի և Հայ Համալսարանակնների Ընդհանուր Միութեան Երեկ, երկուշաբթի 2017 թւականի դեկտեմբերի 18-ին միութեան Ուսանողական բաժանմունքի Հասարակագիտական խումբի հրաւէրով միութիւն էր եկել Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան Գիտակ խումբը: Հանդիպումը բացւած յայտարարւեց բարեգալստեան խօսքով: 35 հոգանոց դահլիճն հիւրասիրութեան հետ զուգահեռ խմբերի բաժանւեց  գիտելիքների մրցութեան մասնակցելու: Մրցութիւնը վարում էր Արիգա Սաֆարեանը, որը բացատրեց… Read More »

«Համհեն» լեռան գագաթի նւաճում

photo_2017-12-15_10-14-32

www.sipanorg.org Հինգշաբթի 2017 թւականի դեկտեմբերի 14-ին միութեան լեռնագնացութեան խումբը մեկնեց Լաւասան շրջանի Ֆաշամի ճանապարհին գտնւող «Լաւան» գիւղ: Լեռնագնացութիւնը սկիզբ առաւ վաղ առաւօտեան, խումբը ճանապարհին անցաւ 3225 մետր բարձրութեամբ «Սփիդ չալ» լեռան գագաթից և կէսօրին նւաճեց 3636 մետր բարձրութեամբ «Համհեն» լեռան գագաթը: Սոյն աշխատանքին մասնակցել էին ընկերներ՝ Մասիս Ֆալահը, Ջանէս Աւետեանը, Ռուբիկ Յովհաննիսեանը, Խորէն Կարապետեանը և… Read More »