կարճ լուրեր

Միութեան Ուսանողական բաժանմունքի այցելութիւնը Իրանի կինոթատրոնի քաղաքամաս

IMAG1986

www.sipanorg.org Նոյեմբերի 3-ին միութեան Ուսանողական բաժանմունքի նախաձեռնութեամբ այցելութիւն էր կազմակերպւել դէպի Իրանի կինոթատրոնի քաղաքամաս, որը ժամանակին «Ղազալի» անունով է ճանաչւած եղել: Շուրջ 20 հոգուց բաղկացած արշաւախումբը միութեան մուտքի մօտից ճանապարհւեց առաւօտեան ժամը 9-ին: Շուրջ 10 հեկտար տարածքում կառուցւած այս քաղաքամասը ներկայացնում է Թեհրանի յայտնի փողոցներ ու հրապարակների կրկնօրինակները: Իրանի յեղափոխութիւնից առաջ և յեղափոխութեան ընթացքի մասին… Read More »

Սիփան միութիւնը կրկին դարձաւ մեդալակիր Թեհրանի Ժայռամագլցման մրցութիւններում

photo_2017-11-02_19-31-50

www.sipanorg.org Նոյեմբերի 2-ին և 3-ին Թեհրանի «Մեգափարս»  մարզահամալիրում  գումարւեց Թեհրանի նահանգային ժայռամագլցման մրցաշարը, որին միութեանս կողմից մասնակցում էին միութեան ժայռամագլցման  խմբից՝ Իլեն Նազարեանը, Գէորգ Բուդաղեանը, և Արէգ Հաղվերդեանը: Սա առաջին անգամն չէ որ միութեան լեռնագնացութեան խումբը  իր կանոնաւոր փորձերի, մասնագէտ մարզիչի և  ծնողների օժանդակութեամբ արձանագրում է փայլուն արդիւնքներ: Այս անգամ Թեհրանի մասշտապով գումարւած մրցութիւններում միութեանս… Read More »

Մշակոյթի տօնի առիթով՝ Նկարչութեան ցուցահանէս և գեղարւեստական երեկոյ Նւիրւած վաստակաւոր գեղանկարիչ՝ Լալիկ Թաշճեանին

photo_2017-10-24_14-22-31

www.sipanorg.org Միութեան Արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ ՝ 2017 թ. հոկտեմբերի 22-ին և 23-ին միութեան Նայիրի սրահում տեղի ունեցաւ ցուցահանդէս և գեղարւեստական երեկոյ նւիրւած միութեան վաղեմի անդամ, գեղանակրիչ,  քանդակագործ,  միութեան «Մկրտիչ Թաշճեան» դիմայարդար և բեմայարդար, Մկրտիչ Թաշճեանի դուստր՝ Լալիկ Թաշճեանին: Ցուցահանդէսի առաջին օրը յատկացւել էր հանրութեան այցելութեան, վաստակաշատ ուսուցչուհու շրջապատին ու ոչ հայ այցելուներին: Հոկտեմբերի 22-ին վաստակաշատ… Read More »

«Սիփան» Միութեան մասնակցութիւնը հայ գրքի15-րդ ցուցահանդէսին

photo_2017-10-23_10-19-00

  Գնա՛, իմ խե՛ղճ գիրք՝ գնա՛ մարդամէջ. Գլուխդ քաշ գցի՛ր, մի՛ նեղանար հեչ: Ականջդ փակի՛ր, սիրտդ լեն բռնի՛ր, Ինչ ասեն, խօսին, տա՛ր ու համբերի՛ր: Խ. Աբովեան www.sipanorg.org  15-րդ տարին էր որ Թեհրանում կազմակերպւում է հայ գրքի ցուցահանդէսը, որին ինչպէս միշտ իր մասնակցութիւնն բերեց Սիփան միութիւնը, իր հրատարակած գրքերով: ցուցահանդէսի բացումը կատարւեց Հոկտեմբերի 12-ին Ս. Սարգիս… Read More »

Միութեան «Կոմիտաս» երգչախումբը նշեց Մշակոյթի տօնը

22528246_661242290930836_3667346579011169416_n

www.sipanorg.org Երեկ հոկտեմբերի 16-ին միութեան «Կոմիտաս» երգչախումբը ներքին-մտերմիկ հաւաքոյթում նշեց մշակոյթի տօնը և հոկտեմբեր ամսին ծնւած անդամների ծննդեան տարեդարձները: Միջոցառման ընթացքին բարեմաղթանքներով հանդէս եկաւ խմբի ղեկավար և վաստակաշատ արւեստագէտ` Լուսինէ Միքայէլեանը: Երգչախմբի  անդամներից բաղկացած յանձնախմբի անունից շնորհաւորանքի խօսքով հանդէս եկաւ ընկ. Վերժինէ Թահմազեանը, որը իր և խմբի անունից  շնորհակալութիւն յայտնեց օրդ. Լուսինէ Միքայէլեանին իր նւիրական… Read More »

Նախապատրաստական աշխատանքներ

photo_2017-10-16_19-19-13

www.sipanorg.org Հ.Մ. «Սիփան» միութեան Արւեստից բաժանմունքը վաստակաշատ ուսուցիչ, միութեան անդամ և գեղանակարիչ ԼԱԼԻԿ ԹԱՇՃԵԱՆԻ նկարչութեան ցուցահանդէսի նախապատրաստական աշխատանքների շարանում այցելութիւննր է կատարել վաստակաշատ ուսուցչուհուն, որի ընթացքում  ներկայացւել է ձեռնարկի գեղարւեստական բաժնի ընդհանուր բովանդակութիւնն և ընթացքում ծրագրւել է յետագայ քայլերը գործադրման համար: Վերջում յիշեցնենք որ ցուցահանդէսի առաջին օրը տեղի է ունենալու կիրակի հոկտեմբերի 22-ին, որի ընթացքում… Read More »

ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԻՐԱՆԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

photo_2017-10-13_15-40-44

www.sipanorg.org Ուրբաթ հոկտեմբերի 13-ին միութեան Արւեստից բաժանմունքի դասարաններին յաճախող պատանիների համար այցելութիւն էր ծրագրւել դէպի Իրանի երաժշտական թանգարան: Արշաւախմբին դիմաւորեց Վանա Ղարիբենաը, որը պաշտօնավարում էր թանգարանի արխիւային բաժինում և ընկերակցեց խմբին բացատրութիւններ տալով: Այցելութեան էին մասնակցել միութեան դաշնամուրի, պարի, և ասմունքի սաները, որոնք ծանօթացան Իրանական աւանդական երաժշտական գործիքների հետ: Հետաքրքիր բաժիններից էր արխիւային բաժնում պահպանւած… Read More »

photo_2017-10-11_16-35-11

Հ.Մ.«Սիփան» Միութեան Ուսանողական բաժանմունքի նախաձեռնութեամբ՝ Հաւաքոյթ՝ Հայկաշէնի ճամբարին մասնակցած ընկերների համար

photo_2017-10-07_11-43-55

www.sipanorg.org Երեկ հոկտեմբերի 6-ին Հ.Մ.«Սիփան» Միութեան Ուսանողական բաժանմունքի հրաւէրով Հայկաշէնի ճամբարին մասնակցած ընկերները համախմբւեցին միութեան «Ժանետ Շահնազարեան» սրահում: Երեկոն աւելի հետաքրքիր դարձրեց բանակումից յիշտակ մնացած ֆիլմերի ու նկարների դիտելն ու երեքօրեայ միասնական կեանքի յուշերի վերյիշումը: Գնահատման խօսքով հանդէս եկաւ Ուսանողական բաժանմունքի ղեկավար մարմնի նախագահ՝ Ինեսա Մաւաթովեանը, որը շնորհակալութիւն յայտնեց յանձնախմբի ընկերներին՝ ակտիւ ու պատասխանատու աշխատանքի… Read More »

Հ.Մ.«Սիփան» Միութեան Ուսանողական բաժանմունքի ճամբարը Հայկաշէնում

20171001_115550

www.sipanorg.org Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը, Հայկաշէն-ը գրկաբաց ընդունեց  «ՍԻՓԱՆ»-ի 44 ուսանողներից  կազմւած  այցելուներին: Ճամբարին մասնակցող խումբը միութեան կենտրոնատեղիից   մեկնեց  առաւօտեան ժամը 5:00-ին: Ուսանողական բաժանմունքի ղեկավար մարմնի կողմից կեանքի կոչւած յանձնախմբի ընկերներն էին՝ Ինեսա Մաւաթովեանը, Նարէ Աւանէսեանը, Մեղեդի Մադաթեանը, Վարանդ Ղազարեանը և Նարէկ Ռատթէոսեանը, ովքեր իրենց գեղեցիկ մտայղացումներով կազմակերպեցին այս ճամբարը:   Մասնակիցները չորս խմբերի… Read More »