կարճ լուրեր

ՀԱՅՐԻԿՆԵՐՆ ՈՒ ՄԱՅՐԻԿՆԵՐԸ՝ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ

tunian-re

Հ. Մ. «Սիփան» միութեան նախաձեռնած Հայրիկների ու մայրիկների բասկետբոլի մրցաշարը հասնում է իր տրամաբանական աւարտին: Այսպիսով՝ մրցաշարային 6 իրարայաջորդ շաբաթների ընթացքում իրար շուրջ համախմբւած դպրոցական աշակերտներն ու մասնակից ծնողները լուսաւոր էջ պարգեւելով միութեանս 50-ամեակին նւիրւած թերթւող պատմութեանը՝ նպաստեցին նաեւ ծնող-միութիւն-աշակերտ կապերի գոյացմանն ու ամրապնդմանը: Նախավերջին շաբաթւայ հանդիպումների շրջագծում սուր պայքար ծաւալւեց «Ահարոնեան»-«Արաքս» մայրիկների խաղում, որտեղ… Read More »

«Սիփան» միութեան նորընտիր վարչութեան կատարած առաջին պաշտօնական այցը՝ «Ալիք» օրաթերթի խմբագրութիւն

varchootyooon1

 Հ. Մ. «Սիփան» միութեան նորընտիր վարչութիւնն իր մեկնարկած պաշտօնավարման շրջանում կատարած այցերի եւ հանդիպումների ցանկը բացւած համարեց մայիս ամսւայ վերջին՝ «Ալիք» օրաթերթի խմբագրութեանը կատարած այցով: Հ. Մ. «Սիփան» միութեան նորընտիր վարչութեան նախագահ Սարօ Մկրտչեանը բացատրութիւններ տալով միութեանս նախաձեռնած ծրագրերի մասին՝ խօսեց նաեւ մեկնարկած շրջանում սպասւող պատասխանատու եւ անհրաժեշտ աշխատանքների կարեւորութեան մասին: Իր հերթին, «Ալիք» օրաթերթի… Read More »

Թեհրանի հայոց թեմի առաջնորդն ընդունեց Հ. Մ. «Սիփան» միութեան նորընտիր վարչութեանը

srbazan1

  «Սիփան» միութեան նորընտիր վարչութիւնն իր կատարած պաշտօնական այցերի անդրանիկ շրջանի մեկնարկին արժանացաւ Սրբազան Հօր ընդունելութեանը: Հանդիպման ընթացքում միութեանս վարչութեան նախագահ Սարօ Մկրտչեանը ուրւագծելով առաջիկայ ծրագրերի եւ միութեանս որդեգրած ընթացքը՝ յոյս յայտնեց, որ Հ. Մ. «Սիփան» միութիւնը, ինչպէս միշտ, վայելի Սրբազան Հօր օրհնանքն ու օժանդակութիւնը: Սրբազան Հայրն իր ուրախութիւնը յայտնելով կատարւած այս այցի առիթով՝ անդրադարձաւ… Read More »

Հ. Մ. «Սիփան» միութեան Սկաուտական բաժանմունքի միասնական արշաւ՝ «Նայիրի» եւ «Թունեան» տարրական դպրոցների չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ դասարանի աշակերտների հետ

scout2

Դպրոցական եւ քննութեան օրերի աւարտից անմիջապէս յետոյ՝ ինչն է աւելի հաճելի, եթէ ոչ ամբողջ օրը անցկացնել բնութեան գրկում՝ երգել, պարել, խաղալ… Հայ մշակութային «Սիփան» միութեան Սկաուտական բաժանմունքը, միութեան 50-ամեակին նւիրւած, յունիսի 21-ին կազմակերպել էր մէկօրեայ արշաւ՝ «Նայիրի» եւ «Թունեան» տարրական դպրոցների չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ դասարանցիների համար՝ «Ռոբաթ» գործարանի շրջափակում:   Արշաւին մասնակցում էին շուրջ… Read More »

Մեկնարկել են «Սիփան» միութեան 50-ամեակին նւիրւած ձեռնարկների յանձնախմբի աշխատանքները

50-2

 Հ. Մ. «Սիփան» միութեան հիմնադրման 50-ամեակին նւիրւած ձեռնարկների նախաձեռնող յանձնախումբը յունիսի 2-ին վաստակաւոր միութենականներին խորհրդակցական հանդիպման էր հրաւիրել: 50-ամեակի յանձնախմբի նախագահ Հայկազ Շիրւանեանը կատարւած ու նախագծւած ծրագրերի մասին զեկոյց ներկայացնելով՝ անցաւ օրակարգի յաջորդ կէտին, որով փորձ արւեց ժողովի հրաւիրւած ներկաների արտայայտած առաջարկների ու կարծիքների մասին գաղափար կազմելով՝ արձանագրել դրանք՝ որպէս նախաձեռնւող ծրագրերի կատարելագործման կարեւոր հիմքերի:… Read More »

Դպրոցական Աշակերտների Ծնողների Բասկետբոլի Մրցաշար

603029_595333417151816_630434427_n

  Հինգշաբթի, մայիսի 30-ին Հ. Մ. «Սիփան» միութեան մարզադահլիճում բացումը կատարւեց հայ աշակերտների մայրիկների եւ հայրիկների բասկետբոլի առաջին շրջանի մրցաշարի: Նախաձեռնութեան հեղինակը «Սիփան» միութեան Մարզական բաժանմունքն էր՝ թիկունքում ունենալով Թ. Հ. Թ. Կրթական խորհրդին կից Մարզական յանձնախմբի համագործակցութիւնը: Բացման հանդիսութեանը Պատգամաւորական ժողովի եւ Կրթական խորհրդի ներկայացուցիչներից բացի՝ յատուկ հրաւէրով ներկայ էին նաեւ՝ Իրանի բասկետբոլի ֆեդերացիայի… Read More »